"Ардшинбанк" ОАО
Армения
Индустрия:
Финансы/Банк/Страхование
Количество сотрудников:
1500-2000
Тип компании:
ОАО/ЗАО/ООО
Дата основания:
2003
Մեքենայական ուսուցման մոդելների մշակման ուղղության Տվյալագետ/Data Scientist/Senior/
Полная ставка
Ереван
15 Октябрь 2026
Условия контракта Постоянный
Категория Банковское/кредитное дело
Описание работы
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Մեքենայական ուսուցման մոդելների մշակման ուղղության Տվյալագետ /Data Scientist/Senior/։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
Ինչ պարտականություններ կունենաս դու.
- Մեքենայական ուսուցման մոդելների մշակում,
- Առկա մոդելների մոնիթորինգ և թեստավորում,
- Բանկում առկա տվյալների բազաներից տվյալների արտահանում,
- Արտահանված տվյալների մշակում և վերլուծություն,
- Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:
Դիմիր եթե.
- Ունես Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է) կրթություն,
- Ունես վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ տվյալների հավաքագրման և մշակման ուղղության, ռիսկերի կառավարման (նախընտրելի է ռիսկերի կառավարման մոդելների մշակման) ոլորտում կամ որպես Data scientist,
- Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ) լեզուների իմացություն,
- Ունես MS Office, MSSQL, VBA, SPSS, Python, Power BI, NumPy, Pandas, Matplotlib, Seaborn, Scikit-learn և այլ ML / DL գրադարանների և ծրագրերի իմացություն,
- Ունես մեքենայական ուսուցման տեխնոլոգիաների իմացություն, վիճակագրության իմացությունը: Ռիսկերի կառավարման, տվյալների մշակման (մաքրման) վերլուծության և վիզուալիզացիայի մասով գիտելիքները կդիտվի որպես առավելություն:
Աշխատելով մեր թիմում դու կունենաս.
- Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
- Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
- Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
- Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
- Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:
Դիմելու կարգը.
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: