Please Wait ...

554976

views

3175

job history

Industry:

Finance/Banking/Insurance

Number of Employees:

1500-2000

Type:

LLC/OJSC/CJSC

Date of Foundation:

2003

Մեքենայական ուսուցման մոդելների մշակման ուղղության Տվյալագետ/Data Scientist/Senior/

Full time

Yerevan

15 October 2026

Employment term Permanent

Category Banking/credit

Job description:

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Մեքենայական ուսուցման մոդելների մշակման ուղղության Տվյալագետ /Data Scientist/Senior/։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Ինչ պարտականություններ կունենաս դու.

  • Մեքենայական ուսուցման մոդելների մշակում,
  • Առկա մոդելների մոնիթորինգ և թեստավորում,
  • Բանկում առկա տվյալների բազաներից տվյալների արտահանում,
  • Արտահանված տվյալների մշակում և վերլուծություն,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Դիմիր եթե.

  • Ունես Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է) կրթություն,
  • Ունես վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ տվյալների հավաքագրման և մշակման ուղղության, ռիսկերի կառավարման (նախընտրելի է ռիսկերի կառավարման մոդելների մշակման) ոլորտում կամ որպես Data scientist,
  • Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ) լեզուների իմացություն,
  • Ունես MS Office, MSSQL, VBA, SPSS, Python, Power BI, NumPy, Pandas, Matplotlib, Seaborn, Scikit-learn և այլ ML / DL գրադարանների և ծրագրերի իմացություն,
  • Ունես մեքենայական ուսուցման տեխնոլոգիաների իմացություն, վիճակագրության իմացությունը: Ռիսկերի կառավարման, տվյալների մշակման (մաքրման) վերլուծության և վիզուալիզացիայի մասով գիտելիքները կդիտվի որպես առավելություն:

Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

  • Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
  • Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
  • Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
  • Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
  • Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:

Դիմելու կարգը.

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Professional skills
MS Office