"Ардшинбанк" ОАО
Армения
Индустрия:
Финансы/Банк/Страхование
Количество сотрудников:
1500-2000
Тип компании:
ОАО/ЗАО/ООО
Дата основания:
2003
Կապիտալ շինարարության կազմակերպման ուղղության վերլուծաբան
Полная ставка
Ереван
25 Август 2026
Условия контракта Постоянный
Категория Банковское/кредитное дело
Описание работы
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Կապիտալ շինարարության կազմակերպման ուղղության առաջատար մասնագետ։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
Ինչ պարտականություններ կունենաս դու.
-
Բանկի՝ վերանորոգման ենթակա մասնաճյուղերի տարածքի կահավորման և աշխատատեղերի դասավորության սխեմայի (էսքիզի) մշակում,
-
Բանկի կողմից հաստատված սխեմային համապատասխան տեխնիկական առաջադրանքի մշակում,
-
Իրականացվող շինարարական աշխատանքների նկատմամբ հեղինակային և տեխնիկական հսկողության իրականացում` վերանորոգման, կառուցման և շինարարական աշխատանքների իրականացման նախագծին համապատասխան,
-
Ավարտված շինարարական աշխատանքների ընդունման գործընթացին մասնակցություն,
-
Տեղական ինքնակառավարման մարմիններում փաստաթղթերի ձևակերպման գործընթացի (ներառյալ՝ ճարտարապետահատակագծային առաջադրանք, շինթույլտվություն, շինարարության ավարտի փաստագրման ակտ և այլն) կազմակերպում,
-
Շինարարական աշխատանքների իրականացման նախապատրաստական աշխատանքներին և դրանց վերահսկողությանը վերաբերող այլ հանձնարարականների կատարում,
-
Անհրաժեշտության դեպքում մասնագիտացված պայմանագրային աշխատանքներ և ծառայություններ մատուցող կազմակերպությունների վերաբերյալ նպատակային տեղեկատվության տրամադրման ապահովում,
-
Կապալառուներից ստացված առևտրային առաջարկների վերլուծություն՝ առաջարկվող աշխատանքների ծավալների, կիրառվող նյութերի և տեխնոլոգիական լուծումների համապատասխանությունը սահմանված տեխնիկական առաջադրանքին գնահատելու նպատակով,
-
Կապալառուի պայմանագրերով շինմոնտաժային աշխատանքների կատարման հնարավորության և արժեքի նախագծանախահաշվային գնահատում, ըստ օբյեկտների նախագծերի համապատասխան փոփոխությունների առաջարկում,
-
Շինարարության ընթացքում առաջացած նախագծային լուծումների փոփոխությունների վերանայմանն ու համաձայնեցմանը մասնակցություն, օպերատիվ կարգով նյութերի, արտադրանքի և կառուցվածքների փոխարինման հետ կապված հարցերի կարգավորում,
-
Իրականացված աշխատանքների համապատասխանության ուսումնասիրություն և գնահատում՝ հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերին, պետական ստանդարտներին, շինարարական նորմերին և կանոններին, պետական վերահսկողության մարմինների պահանջներին և այլ կարգավորող իրավական ակտերին համապատասխանության տեսանկյունից,
-
Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:
Դիմիր եթե.
- Ունես բարձրագույն (տեխնիկական կրթություն` ճարտարապետ-շինարարի մասնագիտացմամբ նախընտրելի է) կրթություն,
- Ունես վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ շինարարության ոլորտում:
- Ունես MS Office, MS Outlook, Internet, AutoCAD իմացություն,
- Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (ցանկալի է) իմացություն:
Աշխատելով մեր թիմում դու կունենաս.
- Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավություն:
- Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
- Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավարություն:
- Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպարտային խաղեր:
- Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ ամսական, եռամսյակային և տարեկան բոնուսներ,ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:
Դիմելու կարգը.
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: