Խնդրում ենք սպասել ...

Արդշինբանկ ԲԲԸ

Հայաստանի Հանրապետություն

501767

դիտում

3072

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

1500-2000

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Հիմնադրման տարեթիվ`

2003

Կապիտալ շինարարության կազմակերպման ուղղության վերլուծաբան

Ամբողջ դրույք

Երևան

25 Օգոստոս 2026

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա Բանկային/Վարկային

Աշխատանքի նկարագրություն՝

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Կապիտալ շինարարության կազմակերպման ուղղության առաջատար մասնագետ։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Ինչ պարտականություններ կունենաս դու.

  • Բանկի՝ վերանորոգման ենթակա մասնաճյուղերի տարածքի կահավորման և աշխատատեղերի դասավորության սխեմայի (էսքիզի) մշակում,

  • Բանկի կողմից հաստատված սխեմային համապատասխան տեխնիկական առաջադրանքի մշակում,

  • Իրականացվող շինարարական աշխատանքների նկատմամբ հեղինակային և տեխնիկական հսկողության իրականացում` վերանորոգման, կառուցման և շինարարական աշխատանքների իրականացման նախագծին համապատասխան,

  • Ավարտված շինարարական աշխատանքների ընդունման գործընթացին մասնակցություն,

  • Տեղական ինքնակառավարման մարմիններում փաստաթղթերի ձևակերպման գործընթացի (ներառյալ՝ ճարտարապետահատակագծային առաջադրանք, շինթույլտվություն, շինարարության ավարտի փաստագրման ակտ և այլն) կազմակերպում,

  • Շինարարական աշխատանքների իրականացման նախապատրաստական աշխատանքներին և դրանց վերահսկողությանը վերաբերող այլ հանձնարարականների կատարում,

  • Անհրաժեշտության դեպքում մասնագիտացված պայմանագրային աշխատանքներ և ծառայություններ մատուցող կազմակերպությունների վերաբերյալ նպատակային տեղեկատվության տրամադրման ապահովում,

  • Կապալառուներից ստացված առևտրային առաջարկների վերլուծություն՝ առաջարկվող աշխատանքների ծավալների, կիրառվող նյութերի և տեխնոլոգիական լուծումների համապատասխանությունը սահմանված տեխնիկական առաջադրանքին գնահատելու նպատակով,

  • Կապալառուի պայմանագրերով շինմոնտաժային աշխատանքների կատարման հնարավորության և արժեքի նախագծանախահաշվային գնահատում, ըստ օբյեկտների նախագծերի համապատասխան փոփոխությունների առաջարկում,

  • Շինարարության ընթացքում առաջացած նախագծային լուծումների փոփոխությունների վերանայմանն ու համաձայնեցմանը մասնակցություն, օպերատիվ կարգով նյութերի, արտադրանքի և կառուցվածքների փոխարինման հետ կապված հարցերի կարգավորում,

  • Իրականացված աշխատանքների համապատասխանության ուսումնասիրություն և գնահատում՝ հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերին, պետական ​​ստանդարտներին, շինարարական նորմերին և կանոններին, պետական ​վերահսկողության մարմինների պահանջներին և այլ կարգավորող իրավական ակտերին համապատասխանության տեսանկյունից,

  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:


Դիմիր եթե.

  • Ունես բարձրագույն (տեխնիկական կրթություն` ճարտարապետ-շինարարի մասնագիտացմամբ նախընտրելի է) կրթություն,
  • Ունես վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ շինարարության ոլորտում:
  • Ունես MS Office, MS Outlook, Internet, AutoCAD իմացություն,
  • Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (ցանկալի է) իմացություն:

Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

  • Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավություն:
  • Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
  • Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավարություն:
  • Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպարտային խաղեր:
  • Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ ամսական, եռամսյակային և տարեկան բոնուսներ,ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:

Դիմելու կարգը.

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Մասնագիտական հմտություններ
MS Office