"Ардшинбанк" ОАО
Армения
Индустрия:
Финансы/Банк/Страхование
Количество сотрудников:
1500-2000
Тип компании:
ОАО/ЗАО/ООО
Дата основания:
2003
Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքի ֆինանսական խորհրդատու
Полная ставка
Ереван
07 Сентябрь 2026
Условия контракта Постоянный
Категория Банковское/кредитное дело
Описание работы
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող, ռուսերենի գերազանց իմացությամբ Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքի ֆինանսական խորհրդատու։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
Ինչ պարտականություններ կունենաս դու.
- Private հաճախորդների ներգրավման նպատակով հանդիպումների, այցելությունների կազմակերպում, Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ներկայացում,
- Պոտենցիալ և առկա Private հաճախորդների և գործընկերների տվյալների բազայի վարում,
- Private հաճախորդների բնութագիր-անձնագրի վարում և պարբերաբար թարմացում,
- Առկա Private հաճախորդների բազայի սպասարկում, այդ թվում Ներքին իրավական ակտերով սահմանված մոնիթորինգների իրականցման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և մոնիթորինգի իրականացում,
- Private հաճախորդների՝ բոլոր բանկային ծառայությունների մասով վաճառքի իրականացում ընդունված բիզնես պլանին համապատասխան,
- Private հաճախորդների հետ նախատեսվող գործարքների վերաբերյալ եզրակացությունների ներկայացում, էֆֆեկտիվ եկամտաբերության հաշվարկների կատարում և ներկայացում անմիջական ղեկավարին,
- Նշված խնբի հաճախորդներին վարկավորման դեպքում՝ մոնիթորինգի իրականացում Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված կարգով,
- Private հաճախորդների ակտիվային և պասիվային պորտֆելների վարման կազմակերպում, սպասարկում,
- Private հաճախորդների ակտիվային և պասիվային պորտֆելի վերլուծություն, տենդենցների վերլուծություն, գործարքների ակտիվացմանն ուղղված աշխատանքների գծով առաջարկությունների ներկայացում անմիջական ղեկավարին,
- Private հաճախորդների վերաբերյալ KYC, AML պահանջներից բխող պարբերաբար պահանջվող հարցաշարերի, տեղեկատվության, հիմնադիր և այլ փաստաթղթերի ապահովում և թարմացում,
- Ուղղության գործառնություններով պայմանավորված ավտոմատացման առաջարկների ներկայացում, Private հաճախորդների սպասարկման գծով բիզնես գործընթացների օպտիմալացման և ավտոմատացման մասով առաջարկների ներկայացում անմիջական ղեկավարին,
- Ուղղությանը աշխատանքներին վերաբերող հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմում,
- Private հաճախորդների մասով ծառայությունների և սակագների փոփոխությունների, բանկային ծառայությունների բարելավման և նոր ծառայությունների առաջարկների նախաձեռնում և ներկայացում անմիջական ղեկավարին,
- Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով վերապահված այլ գործառույթների և գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:
Դիմիր եթե.
- Ունես բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
- Ունես վերջին 3 տարիների ընթացքում առնվազն 6 ամսվա փորձ սպասարկման ոլորտում (նախընտրելի է ֆինանսական, բանկային),
- Ունես MS Office-ի լավ իմացություն, LSBank-ի իմացությունը նախընտրելի է,
- Ունես հայերեն, ռուսերեն (գերազանց) և անգլերեն (լավ) լեզուների իմացություն,
- Ունես վաճառքի մեթոդների իմացություն և կիրառում:
Աշխատելով մեր թիմում դու կունենաս.
- Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off):
- Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
- Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավարություն:
- Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպարտային խաղեր:
- Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ ամսական, եռամսյակային և տարեկան բոնուսներ,ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:
Դիմելու կարգը.
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: