"Ардшинбанк" ОАО
Армения
Индустрия:
Финансы/Банк/Страхование
Количество сотрудников:
1500-2000
Тип компании:
ОАО/ЗАО/ООО
Дата основания:
2003
Գործառնական ռիսկերի կառավարման վարչության Մոնիթորինգի ուղղություն - Համակարգող
Полная ставка
Ереван
15 Октябрь 2026
Условия контракта Постоянный
Категория Банковское/кредитное дело
Описание работы
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Գործառնական ռիսկերի կառավարման վարչության մոնիթորինգի ուղղության համակարգող։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
Ինչ պարտականություններ կունենաս դու.
- Վարչության աշխատանքների պլանավորման, կազմակերպման հարցերով աջակցում վարչության պետին մոնիթորինգի ուղղության համակարգման գծով,
- Ուղղության աշխատանքների կազմակերպում և կոորդինացում, ուղղության գործառույթների կատարման նկատմամբ հսկողություն,
- Մոնիթորինգի ուղղության աշխատանքների իրականացման, դրանց օպտիմալացման և բարելավման հետ կապված առաջարկների մշակում և ներկայացում,
- Վարչության աշխատանքները կանոնակարգող ներքին իրավական ակտերի մշակման և վերանայման գործընթացի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում վարչության պետին,
- Գործող գործընթացներում, պրոդուկտներում, գործիքներում ներքին հսկողական համակարգի, գործառնական ռիսկի և արդյունավետության գնահատում,
- ՀՀ օրենսդրության և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված կարգով Բանկում գործառնական ռիսկ պարունակող գործընթացների ուսումնասիրմանը և աշխատանքների համակարգմանը մասնակցություն, առաջարկությունների ներկայացում վարչության պետին,
- Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում։
Դիմիր եթե.
- Ունես բարձրագույն,նախընտրելի է տնտեսագիտության, ֆինանսների, ռիսկերի կառավարման կամ հարակից ոլորտներում կրթություն,
- Ունես վերջին 7 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում, որից առնվազն 2-ը ղեկավար պաշտոնում,
- Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ) լեզուների իմացություն,
- Ունես MS Office, MS Project, LS Bank, 1C, JIRA ծրագրերի իմացություն,
- Ունես բանկային պրոցեսների մշակման, գոծառնական ռիսկերի վերաբերյալ լիցենզիաների կամ սերտիֆիկատների առկայություն (ցանկալի է),
- Ունես բանկերի գործունեությունը կանոնակարգող օրենսդրության ընդհանուր, բանկային ոլորտը կարգավորող իրավական ակտերի իմացություն:
Աշխատելով մեր թիմում դու կունենաս.
- Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
- Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
- Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
- Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
- Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:
Դիմելու կարգը.
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: