"Ardshinbank" CJSC
Armenia
Industry:
Finance/Banking/Insurance
Number of Employees:
1500-2000
Type:
LLC/OJSC/CJSC
Date of Foundation:
2003
Թղթակցային հարաբերությունների կառավարման ուղղության Վերլուծաբան
Full time
Yerevan
05 December 2024
Employment term Permanent
Category Banking/credit
Job description:
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Թղթակցային հարաբերությունների կառավարման ուղղության Վերլուծաբան։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
Ինչ պարտականություններ կունենաս դու.
- Գործընկեր բանկերի հետ պայմանագրային հարաբերությունների հաստատում և վարում,
- Լորո հաշիվների բացման հետ կապված գործընթացների իրականացում,
- Առկա թղթակցային ցանցի բազայի վարում, այդ թվում ընթացակարգերով սահմանված մոնիթորինգների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում,
- Ուղղությանը վերաբերող հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմում,
- Ուղղությունը կանոնակարգող ներքին իրավական ակտերի մշակմանը մասնակցություն,
- Թղթակցային ցանցի կառավարման, ընդլայնման բանկային նոր ծառայությունների ներդրման հետ կապված բանակցությունների և նամակագրության վարում, գործարքների ակտիվացմանն ուղղված աշխատանքների գծով առաջարկությունների ներկայացնում,
- Թղթակից բանկերի կողմից KYC, AML պահանջներից բխող պարբերաբար պահանջվող հարցաշարերի թարմացում և այլ անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում թղթակից բանկերին,
- Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով վերապահված այլ գործառույթների և գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:
Դիմիր եթե.
- Ունես բարձրագույն կրթություն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
- Ունես վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է Ֆինանսական շուկաների գործառնությունների ոլորտում),
- Ունես MS Office ծրագրի իմացություն,
- Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (գերազանց) լեզուների իմացություն,
- Ունես բանկային ոլորտը կանոնակարգող օրենսդրության իմացություն:
Աշխատելով մեր թիմում դու կունենաս.
- Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
- Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
- Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
- Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
- Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:
Դիմելու կարգը.
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: