Please Wait ...

175400

views

1901

job history

Industry:

Finance/Banking/Insurance

Number of Employees:

1500-2000

Type:

LLC/OJSC/CJSC

Date of Foundation:

2003

Պրոդուկտների մշակման և մեթոդաբանության ուղղության Պատասխանատու

Full time

Yerevan

24 November 2024

Employment term Permanent

Category Banking/credit

Job description:

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող ռուսերենի գերազանց իմացությամբ Պրոդուկտների մշակման և մեթոդաբանության ուղղության Պատասխանատու։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Ինչ պարտականություններ կունենաս դու.

  • Մարքեթինգային ուսումնասիրության հիման վրա փրայվիթ բանկինգի նոր ծառայությունների ներդրման, առկա ծառայությունների արդիականացման, զարգացման և օպտիմալացման նախագծերի նախաձեռնում, պլանավորում և իրականացում,
  • Նախագծերի իրականացում, այդ թվում՝ ծառայությունների պայմանների, բիզնես գործընթացների, առաջխաղացման և վաճառքի մոտեցումների, տեխնիկական հագեցվածության պահանջների մշակում և ներկայացում,
  • Նախագծերի ներդրմանն ուղղված աշխատանքների իրականացում, այդ թվում՝ նախագծային նյութերի պատրաստում, տեխնիկական հագեցվածության առկայության ստուգում, պրոցեսի մասնակիցների ուսուցման նախաձեռնում, պիլոտային ներդնման կազմակերպում և թերությունների վերացմանն ուղղված գործընթացների իրականացում,
  • Ներդրված ծառայությունների գործընթացների վերաբերյալ ստացվող տեղեկատվության վերլուծություն, թերությունների բացահայտում, թերությունների վերացմանն ու օպտիմալացմանն ուղղված առաջարկների ներկայացում,
  • Տեխնիկական առաջանդրանքների ներկայացում գործառույթների, հաշվետվությունների ավտոմատացման համար
  • Փրայվիթ բանկինգի տնօրինության ընթացիկ գործունեության համար օգտագործվող պարբերական հաշվետվությունների ցանկի և ձևաչափերի պատրաստում, ինչպես նաև վերջիններիս արդյունավետության վերաբերյալ պարբերական վերլուծությունների տրամադրում,
  • Փրայվիթ բանկինգի տնօրինության հաճախորդների հետ աշխատանքների բիզնես գործընթացները կանոնակարգող իրավական ակտերի մշակում և արդիականացում
  • Բանկի ծառայությունների մասով 3 լեզուներով առաջարկների պատրաստում,
  • Փրայվիթ բանկինգի տնօրինության հաճախորդների սպասարկման ամբողջ շղթայի ավտոմատացում,
  • Փրայվիթ բանկինգի տնօրինության հաճախորդներին տրամադրվող ծառայությունների զարգացման պլանի մշակում,
  • Պորտֆելային եկամտաբերության հաշվարկին մասնակցում, առանձին պրոդուկտների եկամտաբերության հաշվարկում, համապատասխան հաշվետվությունների կազմում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Դիմիր եթե.

  • Ունես բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
  • Ունես վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում, նախընտրելի է Բանկային ծառայությունների զարգացման ոլորտում,
  • Ունես նախագծերի կառավարման, բանկային ծառայությունների պայմանների, պրոցեսների մշակման մասով որակավորման մասին վկայող լիցենզիաներ կամ սերտիֆիկատներ (ցանկալի է),
  • Ունես MS Office, MS Project (ցանկալի է) Բանկի գործառնական օր (ցանկալի է), պրոցեսինգային ընկերությունների ծրագրային համակարգերի (ցանկալի է) իմացություն ,
  • Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (բավարար),
  • Ունես մարքեթինգի և արդյունավետ վաճառքների հիմունքների իմացություն:

Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

  • Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off):
  • Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
  • Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
  • Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպարտային խաղեր:
  • Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:

Դիմելու կարգը.

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Professional skills
MS Office