Please Wait ...

160774

views

1839

job history

Industry:

Finance/Banking/Insurance

Number of Employees:

1500-2000

Type:

LLC/OJSC/CJSC

Date of Foundation:

2003

Պրոդուկտ մենեջեր / համակարգող

Full time

Yerevan

27 October 2024

Employment term Permanent

Category Banking/credit

Job description:

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով մանրածախ բիզնեսի զարգացման վարչությունում փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող պրոդուկտ մենեջերի:

Ինչ պարտականություններ կունենաս դու.

  • Պրոդուկտի մշակում. կառավարել մանրածախ բանկային պրոդուկտների և դրանց վաճառքի ու սպասարկման ուղիների (ներառյալ Mobile Banking, Internet Banking և այլ առցանց հարթակներ, մասնաճյուղեր, գործակալներ և այլն) մշակումը, զարգացումը և կատարելագործումը, ապահովելով, որ դրանք բավարարեն հաճախորդների կարիքները և շուկայի միտումները,
  • Շուկայի վերլուծություն. նախաձեռնել և կիրառել մարքեթինգային թիմի կողմից տրամադրված վերլուծական ​​հաշվետվությունները և ուսումնասիրությունները՝ պրոդուկտի ռազմավարություն մշակումը և զարգացումը ապահովելու համար,
  • Քրոս-ֆունկցիոնալ համագործակցություն. սերտորեն աշխատել ՏՏ, մարքեթինգի, վաճառքի, համապատասխանության, ֆինանսական, գործառնական և այլ թիմերի հետ՝ ապահովելու պրոդուկտի հաջող գործարկումը և շարունակական բարելավումը,
  • Արդյունավետության մոնիթորինգ. Վերլուծել պրոդուկտի սրդյունավետության ցուցիչները և հաճախորդների հետադարձ կապը՝ գնահատելու համար պրոդուկտի հաջողությունը և բացահայտելու բարելավման ուղղությունները,
  • Իրավական համապատասխանություն. Ապահովել պրոդուկտների համապատասխանությունը օրենսդրական պահանջներին և ոլորտի ստանդարտներին՝ նվազեցնելով ռիսկերը և ապահովելով հաճախորդների վստահության պահպանում,
  • Գնային քաղքականություն. Մշակել և իրագործել գնային քաղաքանություն, որն առավելագույնի է հասցնում պրոդուկտի շահութաբերությունը՝ միաժամանակ պահելով այն մրցունակ և գրավիչ հաճախորդների համար,
  • Հաճախորդների փորձի բարելավում. շարունակաբար փնտրել ճանապարհներ՝ բարելավելու ամենաօպտիմալ հաճախորդների ուղին (Customer journey) և ընդհանուր փորձը (Holistic experience) մանրածախ բանկային պրոդուկտներից օգտվելիս,
  • ՏՏ լուծումների նախաձեռնում. Համագործակցել ՏՏ և թվայնացման այլ թիմերի հետ՝ նախագծելու և ներդնելու նորարարական տեխնոլոգիական լուծումներ, որոնք ընդլայնում են պրոդուկտային առաջարկները և նպաստում թվայնացմանը,
  • Նորարարություն և միտումներ. Լինել տեղեկացված ֆինտեխ զարգացումների և տեխնոլոգիական առաջընթացների մասին՝ պրոդուկտային առաջարկներում նորարարությունը խթանելու համար,
  • Առաջնորդություն. այլ պրոդուկտ մենեջերների և շահագրգիռ անձանց առաջնորդում՝ պրոդուկտի գաղափարի պահպանման ու արդյունքների ստացման նպատակով՝ նոր պրոդուկտի մշակման կամ գոյություն ունեցող պրոդուկտի բարելավման գործընթացներում:

Դիմիր եթե.

  • Ունես բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
  • Ունես վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում, նախընտրելի է Բանկային ծառայությունների զարգացման ոլորտում,
  • Ունես նախագծերի կառավարման, բանկային ծառայությունների պայմանների, պրոցեսների մշակման մասով որակավորման մասին վկայող լիցենզիաներ կամ սերտիֆիկատներ (ցանկալի է),
  • Ունես MS Office, MS Project (ցանկալի է) Բանկի գործառնական օր (ցանկալի է), պրոցեսինգային ընկերությունների ծրագրային համակարգերի (ցանկալի է) իմացություն,
  • Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (բավարար),
  • Ունես մարքեթինգի և արդյունավետ վաճառքների հիմունքների իմացություն:

Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

  • Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
  • Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
  • Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
  • Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
  • Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:

Դիմելու կարգը.

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Professional skills
MS Project MS Office