Please Wait ...

163035

views

1850

job history

Industry:

Finance/Banking/Insurance

Number of Employees:

1500-2000

Type:

LLC/OJSC/CJSC

Date of Foundation:

2003

ՓՄՁ բիզնեսի թիմի վերլուծաբան/Երևան

Full time

Yerevan

05 November 2024

Employment term Permanent

Category Banking/credit

Job description:

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող ՓՄՁ բիզնեսի թիմի վերլուծաբան։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Ինչ պարտականություններ կունենաս դու.

  • Միկրո, փոքր և միջին ձեռնարկատիրության (այսուհետ՝ ՓՄՁ) վարկավորման և բանկային ծառայությունների շուկաների ուսումնասիրություն՝ ՓՄՁ հաճախորդների հետ աշխատանքների վարչության տարածաշրջանային ղեկավարի հանձնարարությամբ,
  • Հաճախորդների ներգրավման աշխատանքների իրականացում իր պատասխանատվության, Բանկի մասնաճյուղերի գործունեության տարածաշրջաններում,
  • ՓՄՁ հաճախորդների ներգրավման նպատակով հանդիպումների, այցելությունների կազմակերպում, Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ներկայացում,
  • Պոտենցիալ վարկառուների բիզնեսների վերլուծություն, վարկավորման գործընթացի իրականացում,
  • Վարկավորման հայտերի/դիմումների ընթացքի ապահովում, ներկայացում հաստատող իրավասու մարմիններին/կոմիտեներին,
  • Բանկային ծառայությունների, պրոդուկտների առաջմղում, խաչաձև վաճառքների իրականացում,
  • Միջոցների ձեռնարկում իր անհատական և համապատասխան մասնաճյուղի ամսեկան, եռամսյակային պլանային առաջադրանքների, նպատակային ցուցանիշների կատարման ուղղությամբ,
  • ՓՄՁ հաճախորդների բնութագիր-անձնագրի վարում, պարբերաբար թարմացում,
  • ՓՄՁ հաճախորդների ակտիվային և պասիվային պորտֆելների վարում,
  • Ձևավորված վարկային պորտֆելի սպասարկում, արդյունավետ հաղորդակցություն հաճախորդների հետ,
  • Վարկային պորտֆելի որակի վերահսկում, ընթացիկ աշխատանքներ՝ մասնակցություն և աջակցություն խնդրահարույց վարկերի վերադարձման աշխատանքներին,
  • ՓՄՁ հաճախորդների սպասարկման գծով բիզնես գործընթացների օպտիմալացման և ավտոմատացման մասով առաջարկների կազմում և ներկայացում ՓՄՁ հաճախորդների հետ աշխատանքների վարչության տարածաշրջանային ղեկավարին,
  • ՓՄՁ հաճախորդների հետ աշխատանքների վարչության տարածաշրջանային ղեկավարի կողմից տրված հանձնարարությունների կատարում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում,
  • Կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում իր անմիջական ղեկավարին՝ ՓՄՁ հաճախորդների հետ աշխատանքների վարչության տարածաշրջանային ղեկավարին:

Դիմիր եթե.

  • Ունես բարձրագույն կամ մասնագիտական կրթություն,
  • Ունես վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում,
  • Ունես MS Օffice-ի լավ իմացություն,
  • Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ),
  • Ունես ֆինանսական վերլուծություն, բանկային ոլորտը կանոնակարգող օրենսդրության ընդհանուր իմացություն:

Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

  • Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
  • Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
  • Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
  • Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
  • Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ ամսական, եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում,
  • Վարձատրություն. 300,000 –ից 700,000 ՀՀ դրամ ներառյալ բոնուսներ:

Դիմելու կարգը.

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Professional skills
MS Office