"Ardshinbank" CJSC
Armenia
Industry:
Finance/Banking/Insurance
Number of Employees:
1500-2000
Type:
LLC/OJSC/CJSC
Date of Foundation:
2003
Ուղիղ վաճառքների ուղղության հաճախորդների հետ հարաբերությունների մենեջեր
Full time
Yerevan
28 November 2024
Employment term Permanent
Category Banking/credit
Job description:
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Ուղիղ վաճառքների ուղղության հաճախորդների հետ հարաբերությունների մենեջեր։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
Ինչ պարտականություններ կունենաս դու.
- Մանրածախ պրոդուկտների վաճառքների իրականացում,
- Նոր աշխատավարձային նախագծերի ներգրավվում,
- Մասնաճյուղի կողմից աշխատավարձային նախագծերի ներգրավման աջակցություն,
- Բանկում աշխատավարձային նախագծերի շրջանակներում համագործակցող կազմակերպությունների սպասարկում և մոնիթորինգ,
- Աշխատավարձային նախագծերի շրջանակներում Բանկում գործող բանկային պրոդուկտների գծով վաճառքների իրականացում, շնորհանդեսների կազմակերպում և անցկացում,
- Աշխատավարձային նախագծերին վերաբերող հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմում,
- Ոչ ստանդարտ աշխատավարձային հաշիվների բացում ոչ Բանկի տարածքում,
- Ոչ ստանդարտ աշխատավարձային նախագծերի շրջանակներում Բանկում գործող բանկային պրոդուկտների գծով վաճառքների իրականացում, շնորհանդեսների կազմակերպում և անցկացում,
- Ոչ ստանդարտ աշխատավարձային նախագծերի պայմանագրերի կնքում, հետագա համագործակցության գործընթացի կազմակերպում,
- Հեռախոսազանգերի միջոցով նախնական վաճառքների իրականացում,
- Արտոնյալ սակագնային փաթեթով սպասարկվող հաճախորդներին բանկային ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
- Ուղղությանը վերաբերող հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմում,
- Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով վերապահված այլ գործառույթների և գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:
Դիմիր եթե.
- Ունես բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
- Ունես վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է վարկավորման և (կամ) վաճառքների ուղղվածությամբ),
- Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ) լեզուների իմացություն,
- Ունես MS Office, LSoft կամ համանման ծրագրերի իմացություն,
- Ունես բանկային օրենսդրության իմացություն, բանկային ծառայությունների ընդհանուր իմացություն, գործարար էթիկայի կանոնների իմացություն, շնորհանդեսների կազմակերպման հմտություններ:
Աշխատելով մեր թիմում դու կունենաս.
- Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
- Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
- Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
- Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
- Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:
Դիմելու կարգը.
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: