Please Wait ...

153805

views

1817

job history

Industry:

Finance/Banking/Insurance

Number of Employees:

1500-2000

Type:

LLC/OJSC/CJSC

Date of Foundation:

2003

Միջազգային ֆինանսական ինստիտուտների և ներդրողների հետ աշխատանքների կազ. ուղղության վերլուծաբան

Full time

Yerevan

24 October 2024

Employment term Permanent

Category Banking/credit

Job description:

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Միջազգային ֆինանսական ինստիտուտների և ներդրողների հետ աշխատանքների կազ. ուղղության վերլուծաբան։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:


Ինչ պարտականություններ կունենաս դու.

  • Բանկի կողմից ֆինանսական կազմակերպություններից վարկային ռեսուրսների ներգրավման աշխատանքներին մասնակցություն,
  • Նոր գործընկերների ձեռք բերման նպատակով միջազգային և տարածաշրջանային ֆինանսական նորությունների վերլուծություն,
  • Պոտենցիալ գործընկերների կողմից պահանջվող տեղեկատվության հավաքագրում,
  • Վարկային պայմանագրերի կնքման, վարկային միջոցների ստացման նախապայմաններով պահանջվող փաստաթղթերի պատրաստում, հավաքագրում,
  • Վարկային միջոցների ստացման համար պահանջվող վարկի հատկացման համաձայնագրերի ստորագրման և տրամադրման կազմակերպում,
  • Վարկային պայմանագրերով պահանջվող հաշվետվությունների տրամադրման կազմակերպում, հետևում և ուղեկցում,
  • Վարկային միջոցների հերթական մարումների հետևում և ներկայացում համապատասխան ստորաբաժանմանը,
  • Ներգրավված ֆինանսական միջոցների տեղաբաշխման վերաբերյալ բիզնես ստորաբաժանումներին տեղեկատվության պարբերական տրամադրում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Դիմիր եթե.

  • Ունես բարձրագույն կրթություն (տնտեսագիտական կրթությունը նախընտրելի է) ,
  • Ունես վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում կամ առնվազն 6 ամսվա աշխատանքային փորձ միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքների կազմակերպման ուղղվածությամբ (ֆինանսաբանկային ոլորտում կամ կարգավորող մարմիններում միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային փորձը նախընտրելի է),
  • Ունես հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Ունես MS Office ծրագրի իմացություն,
  • Ունես ՀՀ բանկային ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի ընդհանուր իմացություն:

Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

  • Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
  • Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
  • Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
  • Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
  • Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:

Դիմելու կարգը.

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Professional skills
MS Office