"Ardshinbank" CJSC
Armenia
Industry:
Finance/Banking/Insurance
Number of Employees:
1500-2000
Type:
LLC/OJSC/CJSC
Date of Foundation:
2003
Կորպորատիվ վարկերի կենտրոնացված ձևակերպումների բաժնի գլխավոր մասնագետ
Full time
Yerevan
27 November 2024
Employment term Permanent
Category Banking/credit
Job description:
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Կորպորատիվ վարկերի կենտրոնացված ձևակերպումների բաժնի գլխավոր մասնագետ/հասցե՝ ք. Երևան, Սասնա Ծռեր 3/։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
Ինչ պարտականություններ կունենաս դու.
- Տրված իրավասությունների շրջանակներում ԿԲՏ և ՓՄՁԲՏ կողմից սպասարկվող բոլոր հաճախորդներին և ՈՊԱԿՏ-ի կողմից սպասարկվող ԻԱ և ԱՁ հաճախորդներին տրամադրվող վարկերի (վարկային գծերի, օվերդրաֆտների, երաշխիքների և այլ վարկային գործիքների) ձևակերպման համար անհրաժեշտ գրավային, երաշխավորության, էքսկլյուզիվ սպասարկման և վարկային (վարկային գծի, օվերդրաֆտի, երաշխիքի և այլն) պայմանագրերի, օֆերտաների` Բանկի ներքին իրավական ակտերին, որոշումներին և այլ ակտերի պահանջներին համապատասխանության ստուգում, նշագրում,
- Տրված իրավասությունների շրջանակներում ընթացիկ ԿԲՏ և ՓՄՁԲՏ կողմից սպասարկվող բոլոր հաճախորդներին և ՈՊԱԿՏ-ի կողմից սպասարկվող ԻԱ և ԱՁ հաճախորդներին տրամադրվող վարկերի (վարկային գծերի, օվերդրաֆտների, երաշխիքների և այլ վարկային գործիքների) պայմանների փոփոխությունների դեպքում համապատասխան պայմանագրերի (համաձայնագրերի) ստուգում, նշագրում` Բանկի ներքին իրավական ակտերին, որոշումներին և այլ ակտերի պահանջների համպատասխան,
- Տրված իրավասությունների շրջանակներում «Գործառնական օր» համակարգում ԿԲՏ և ՓՄՁԲՏ կողմից սպասարկվող բոլոր հաճախորդներին և ՈՊԱԿՏ-ի կողմից սպասարկվող ԻԱ և ԱՁ հաճախորդներին տրամադրվող վարկերի ձևակերպման համար մուտքագրված տվյալների ստուգում, հաստատում,
- Տրված իրավասությունների շրջանակներում ԿԲՏ և ՓՄՁԲՏ կողմից սպասարկվող բոլոր հաճախորդներին և ՈՊԱԿՏ-ի կողմից սպասարկվող ԻԱ և ԱՁ հաճախորդներին տրամադրվող վարկերի (վարկային գծերի, օվերդրաֆտների, երաշխիքների և այլ վարկային գործիքների) ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի առկայության ստուգում, այդ թվում՝ վարկի տրամադրման վերաբերյալ որոշում ընդունող մարմնի առկայության ստուգում, գրավի վկայականների, ապահովագրական վկայագրերի տվյալների ճշտության ստուգում,
- Ընթացիկ վարկային գործերի բնօրինակ փաստաթղթերի (պայմանագրերի, համաձայնագրերի, ապահովագրական պոլիսների, գրավի վկայականների, լրացուցիչ պայմանների և այլն) հաշվառում և պահպանում,
- Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով վերապահված այլ գործառույթների և գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:
Դիմիր եթե.
- Ունես բարձրագույն (տնտեսագիտական, տեխնիկական կամ իրավաբանական փորձը ցանկալի է),
- Ունես վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա փորձ վարկային, գրավային պայմանագրերի ձևակերպումների բնագավառում,
- Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ) լեզուների իմացություն,
- Ունես MS Office, Lotus, LSoft կամ համանման ծրագրերի իմացություն:
Աշխատելով մեր թիմում դու կունենաս.
- Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
- Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
- Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
- Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
- Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:
Դիմելու կարգը.
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: