Please Wait ...

175410

views

1901

job history

Industry:

Finance/Banking/Insurance

Number of Employees:

1500-2000

Type:

LLC/OJSC/CJSC

Date of Foundation:

2003

Կորպորատիվ վարկերի կենտրոնացված ձևակերպումների բաժին - Բաժնի պետ

Full time

Yerevan

24 November 2024

Employment term Permanent

Category Banking/credit

Job description:

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող կորպորատիվ վարկերի կենտրոնացված ձևակերպումների բաժնի պետի/ք. Երևան, Սասնա Ծռեր 3/։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Ինչ պարտականություններ կունենաս դու.

  • Բաժնի աշխատանքի կազմակերպում, դրա` Բանկի ներքին իրավական ակտերի պահանջներին համապատասխանության ապահովում, աշխատակիցների աշխատատեղերի նկարագրերով նախատեսված գործառույթների նկատմամբ հսկողություն,
  • ԿԲՏ և ՓՄՁԲՏ կողմից սպասարկվող բոլոր հաճախորդներին և ՈՊԱԿՏ-ի կողմից սպասարկվող ԻԱ և ԱՁ հաճախորդներին տրամադրվող վարկերի բնօրինակ պայմանագրերի, սեփականության և գրավի վկայականների ներքին իրավական ակտերի, որոշումների և այլ ակտերի պահանջներին համապատասխան հաշվառման և պահպանման աշխատանքների կազմակերպում,
  • Տրված իրավասությունների շրջանակներում ԿԲՏ և ՓՄՁԲՏ կողմից սպասարկվող բոլոր հաճախորդներին և ՈՊԱԿՏ-ի կողմից սպասարկվող ԻԱ և ԱՁ հաճախորդներին տրամադրվող վարկերի (վարկային գծերի, օվերդրաֆտների, երաշխիքների և այլ վարկային գործիքների) ձևակերպման շրջանակներում անհրաժեշտ գրավային, երաշխավորության, էքսկլյուզիվ սպասարկման և վարկային (վարկային գծի, օվերդրաֆտի, երաշխիքի և այլն) պայմանագրերի, օֆերտաների` Բանկի ներքին իրավական ակտերին, որոշումներին և այլ ակտերի պահանջներին համապատասխանության ստուգում, նշագրում, ստորագրում,
  • Տրված իրավասությունների շրջանակներում ընթացիկ ԿԲՏ և ՓՄՁԲՏ կողմից սպասարկվող բոլոր հաճախորդներին և ՈՊԱԿՏ-ի կողմից սպասարկվող ԻԱ և ԱՁ հաճախորդներին տրամադրվող վարկերի (վարկային գծերի, օվերդրաֆտների, երաշխիքների և այլ վարկային գործիքների) պայմանների փոփոխությունների դեպքում համապատասխան պայմանագրերի (համաձայնագրերի) ստուգում, նշագրում, ստորագրում` Բանկի ներքին իրավական ակտերին, որոշումներին և այլ ակտերի պահանջների համպատասխան,
  • Տրված իրավասությունների շրջանակներում «Գործառնական օր» համակարգում ԿԲՏ և ՓՄՁԲՏ կողմից սպասարկվող բոլոր հաճախորդներին և ՈՊԱԿՏ-ի կողմից սպասարկվող ԻԱ և ԱՁ հաճախորդներին տրամադրվող վարկերի ձևակերպման համար մուտքագրված տվյալների ստուգում, հաստատում,
  • Տրված իրավասությունների շրջանակներում ԿԲՏ և ՓՄՁԲՏ կողմից սպասարկվող բոլոր հաճախորդներին և ՈՊԱԿՏ-ի կողմից սպասարկվող ԻԱ և ԱՁ հաճախորդներին տրամադրվող վարկերի (վարկային գծերի, օվերդրաֆտների, երաշխիքների և այլ վարկային գործիքների) ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի առկայության ստուգում, այդ թվում՝ վարկի տրամադրման վերաբերյալ որոշում ընդունող մարմնի առկայության ստուգում, գրավի վկայականների, ապահովագրական վկայագրերի տվյալների ճշտության ստուգում,
  • Բաժնի գործառույթներին առնչվող Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և այլ ակտերի նախագծերի մշակում և լրամշակում,
  • Բաժնի աշխատանքների արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություն-ների ներկայացում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Դիմիր եթե.

  • Ունես բարձրագույն (տնտեսագիտական, տեխնիկական կամ իրավաբանական փորձը ցանկալի է),
  • Ունես վերջին 7 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա փորձ վարկային, գրավային պայմանագրերի ձևակերպումների բնագավառում (1 տարվա ղեկավարի փորձը նախընտրելի է),
  • Ունես MS Office, Lotus, LSoft կամ համանման ծրագրերի իմացություն,
  • Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ),
  • Ունես ՀՀ բանկային օրենսդրության, քաղաքացիական օրենսգրքի իմացություն:

Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

  • Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավություն:
  • Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
  • Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավարություն:
  • Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպարտային խաղեր:
  • Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ ամսական, եռամսյակային և տարեկան բոնուսներ,ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:

Դիմելու կարգը.

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Professional skills
LSoft Lotus notes MS Office