Please Wait ...

175395

views

1901

job history

Industry:

Finance/Banking/Insurance

Number of Employees:

1500-2000

Type:

LLC/OJSC/CJSC

Date of Foundation:

2003

Կապիտալ շինարարության կազմակերպման ուղղության առաջատար մասնագետ

Full time

Yerevan

01 December 2024

Employment term Permanent

Category Banking/credit

Job description:

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Կապիտալ շինարարության կազմակերպման ուղղության առաջատար մասնագետ։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Ինչ պարտականություններ կունենաս դու.

  • Բանկի վերանորոգման ենթակա մասնաճյուղերի տարածքի կահավորման և աշխատատեղերի դասավորության սխեմայի (էսքիզի) մշակում,
  • Բանկի կողմից հաստատված սխեմային համապատասխան տեխնիկական առաջադրանքի մշակում,
  • Բանկի կողմից հաստատված տեխնիկական առաջադրանքի համաձայն տարածքի կառուցման, վերանորոգման և շինարարական աշխատանքների իրականացման համար մշակված նախագծանախահաշվային փաստաթղթերի հաստատում,
  • Իրականացվող շինարարական աշխատանքների նկատմամբ հեղինակային և տեխնիկական հսկողության իրականացում` վերանորոգման, կառուցման և շինարարական աշխատանքների իրականացման նախագծին համապատասխան,
  • Շինարարական ավարտված աշխատանքների ընդունման գործընթացին գործուն մասնակցություն,
  • Տեղական ինքնակառավարման մարմիններում փաստաթղթերի ձևակերպման գործընթացի կազմակերպում (ճարտարապետահատակագծային առաջադրանք, շինթույլտվություն, շինարարության ավարտի փաստագրման ակտ և այլն),
  • Շինարարական աշխատանքների իրականացման նախապատրաստական աշխատանքների և վերահսկողության իրականացման հետ կապված այլ հանձնարարականներ,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով վերապահված այլ գործառույթների և գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Դիմիր եթե.

  • Ունես բարձրագույն (տեխնիկական կրթություն` ճարտարապետ-շինարարի մասնագիտացմամբ նախընտրելի է),
  • Ունես վերջին 3 տարիների ընթացքում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ շինարարության ոլորտում,
  • Ունես MS Օffice, Internet Research, AutoCad ծրագրերի իմացություն,
  • Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ) իմացություն:

Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

  • Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավություն:
  • Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
  • Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավարություն:
  • Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպարտային խաղեր:
  • Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ ամսական, եռամսյակային և տարեկան բոնուսներ,ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:

Դիմելու կարգը.

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Professional skills
MS Office