"Ardshinbank" CJSC
Armenia
Industry:
Finance/Banking/Insurance
Number of Employees:
1500-2000
Type:
LLC/OJSC/CJSC
Date of Foundation:
2003
Իրացվելիության և շուկայական ռիսկերի կառավարման ուղղության ռիսկ-մենեջեր
Full time
Yerevan
04 December 2024
Employment term Permanent
Category Banking/credit
Job description:
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Իրացվելիության և շուկայական ռիսկերի կառավարման ուղղության ռիսկ-մենեջեր։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
Ինչ պարտականություններ կունենաս դու.
- Իրացվելիության, շուկայական ռիսկերի, ակտիվների ու պասիվների կառավարման գծով սահմանաչափերի, կովենանտների և իրավական այլ ակտերով սահմանված սահմանափակումների հսկում,
- Իրացվելիության, շուկայական ռիսկերի, ակտիվների ու պասիվների կառավարման մոտեցումների մշակման, դրանց ներդրման և վերահսկման գործառույթների իրականացում,
- Ֆինանսական ռիսկերի կառավարման ներքին իրավական ակտերի մշակում և պարբերական վերանայում,
- Իրացվելիության, շուկայական ռիսկերի, ակտիվների ու պասիվների կառավարման գծով վերլուծությունների իրականացում, մոնիթորինգ և համապատասխան հաշվետվությունների պատրաստում բանկի ղեկավարության և Կենտրոնական բանկի համար,
- Սթրես-թեստերի և սցենարային վերլուծությունների իրականացման կազմակերպում, համապատասխան հաշվետվությունների պատրաստում բանկի ղեկավարության և Կենտրոնական բանկի համար,
- Ռիսկերի մոդելավորման գործիքների տիրապետում և կիրառում, Բազելյան կոմիտեի պահանջների տիրապետում,
- Բանկի ռազմավարական ծրագրերի և նախագծերի շրջանակներում ռիսկերի գնահատման աջակցություն,
- Ֆինանսական շուկաների և ռիսկերի գործոնների մոնիթորինգ. դրանց հիման վրա ռիսկերի զսպման մեխանիզմների ներդրման առաջարկությունների ներկայացում,
- Ներդրումային ռիսկերի զսպման մեխանիզմների ներդրում:
Դիմիր եթե.
- Ունես բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական) կրթություն,
- Ունես առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ բանկային կամ ֆինանսական հաստատություններում, որից առնվազն 3 տարվա փորձը ռիսկերի կառավարման ոլորտում (նախընտրելի է իրացվելիության ռիսկի, շուկայական ռիսկերի և ակտիվների ու պասիվների կառավարման ուղղվածությամբ,)
- Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (գերազանց) լեզուների իմացություն,
- Ունես MS Office, LSoft կամ համանման ծրագրերի իմացություն,
- Ունես FRM կամ CFA սերտիֆիկատ (ցանկալի է):
Աշխատելով մեր թիմում դու կունենաս.
- Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
- Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
- Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
- Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
- Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:
Դիմելու կարգը.
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: