Please Wait ...

160769

views

1839

job history

Industry:

Finance/Banking/Insurance

Number of Employees:

1500-2000

Type:

LLC/OJSC/CJSC

Date of Foundation:

2003

Իրացվելիության և շուկայական ռիսկերի կառավարման ուղղության ռիսկ-մենեջեր

Full time

Yerevan

31 October 2024

Employment term Permanent

Category Banking/credit

Job description:

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Իրացվելիության և շուկայական ռիսկերի կառավարման ուղղության ռիսկ-մենեջեր։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:


Ինչ պարտականություններ կունենաս դու.

  • Իրացվելիության, շուկայական ռիսկերի, ակտիվների ու պասիվների կառավարման գծով սահմանաչափերի, կովենանտների և իրավական այլ ակտերով սահմանված սահմանափակումների հսկում,
  • Իրացվելիության, շուկայական ռիսկերի, ակտիվների ու պասիվների կառավարման մոտեցումների մշակման, դրանց ներդրման և վերահսկման գործառույթների իրականացում,
  • Ֆինանսական ռիսկերի կառավարման ներքին իրավական ակտերի մշակում և պարբերական վերանայում,
  • Իրացվելիության, շուկայական ռիսկերի, ակտիվների ու պասիվների կառավարման գծով վերլուծությունների իրականացում, մոնիթորինգ և համապատասխան հաշվետվությունների պատրաստում բանկի ղեկավարության և Կենտրոնական բանկի համար,
  • Սթրես-թեստերի և սցենարային վերլուծությունների իրականացման կազմակերպում, համապատասխան հաշվետվությունների պատրաստում բանկի ղեկավարության և Կենտրոնական բանկի համար,
  • Ռիսկերի մոդելավորման գործիքների տիրապետում և կիրառում, Բազելյան կոմիտեի պահանջների տիրապետում,
  • Բանկի ռազմավարական ծրագրերի և նախագծերի շրջանակներում ռիսկերի գնահատման աջակցություն,
  • Ֆինանսական շուկաների և ռիսկերի գործոնների մոնիթորինգ. դրանց հիման վրա ռիսկերի զսպման մեխանիզմների ներդրման առաջարկությունների ներկայացում,
  • Ներդրումային ռիսկերի զսպման մեխանիզմների ներդրում:

Դիմիր եթե.

  • Ունես բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական) կրթություն,
  • Ունես առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ բանկային կամ ֆինանսական հաստատություններում, որից առնվազն 3 տարվա փորձը ռիսկերի կառավարման ոլորտում (նախընտրելի է իրացվելիության ռիսկի, շուկայական ռիսկերի և ակտիվների ու պասիվների կառավարման ուղղվածությամբ,)
  • Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (գերազանց) լեզուների իմացություն,
  • Ունես MS Office, LSoft կամ համանման ծրագրերի իմացություն,
  • Ունես FRM կամ CFA սերտիֆիկատ (ցանկալի է):

Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

  • Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
  • Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
  • Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
  • Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
  • Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:

Դիմելու կարգը.

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Professional skills
MS Office