"Ardshinbank" CJSC
Armenia
Industry:
Finance/Banking/Insurance
Number of Employees:
1500-2000
Type:
LLC/OJSC/CJSC
Date of Foundation:
2003
ՀՀ ԿԲ հաշվետվությունների բաժնի մասնագետ
Full time
Yerevan
07 November 2024
Employment term Permanent
Category Banking/credit
Job description:
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող ՀՀ ԿԲ հաշվետվությունների բաժնի մասնագետի/ք. Երևան, Գ. Նժդեհ 32/։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
Ինչ պարտականություններ կունենաս դու.
- ՀՀ օրենքների, ՀՀ հավապահական ստանդարտների և ԿԲ կանոնակարգերի համաձայն Բանկի կողմից իրականացվող գործառնությունների հաշվապահական հաշվառման իրականացման մեթոդաբանության մշակման համար նախնական նյութերի հավաքագրում,
- Հաշվետվությունների կազմման գործընթացի ավտոմատացման նպատակով առաջարկությունների ներկայացում,
- Բանկի հաշվեկշռի վերլուծություն,
- ՀՀ ԿԲ կանոնակարգերով և ծանուցումներով սահմանված հաշվետվությունների կազմում,
- Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:
Դիմիր եթե.
- Ունես բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
- Ունես վերջին 3 տարիների ընթացքում առնվազն 3 ամսվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է հաշվապահական հաշվառման, ֆինանսական հաշվետվությունների կազմման ոլորտում),
- Ունես MS Օffice-ի լավ իմացություն,
- Ունես հայերեն, ռուսերեն, անգլերեն (ցանկալի է),
- Ունես հաշվապահական հաշվառման, միջազգային հաշվապահական ստանդարտների (միջին), բանկային օրենսդրության (միջին), ՀՀ ԿԲ կանոնակարգ 2, ԿԲ կանոնակարգ 2, ընդհանուր իմացություն:
Աշխատելով մեր թիմում դու կունենաս.
- Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
- Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
- Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
- Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
- Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:
Դիմելու կարգը.
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: