Please Wait ...

175394

views

1901

job history

Industry:

Finance/Banking/Insurance

Number of Employees:

1500-2000

Type:

LLC/OJSC/CJSC

Date of Foundation:

2003

Գանձապահ/Երևան մասնաճյուղ

Full time

Yerevan

01 December 2024

Employment term Permanent

Category Banking/credit

Job description:

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Գանձապահ։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Ինչ պարտականություններ կունենաս դու.

  • Մասնաճյուղի սպասարկման բաժնի մասնագետների գործունեության անընդհատության համար դրամարկղերի անխափան աշխատանքի ապահովում, դրամական միջոցների ամրացման և ինկասացիայի ժամանակին կատարում, դրամարկղի մնացորդների` Բանկի կողմից հաստատված սահմանաչափերի համաձայն ապահովում և դրանց նկատմամբ հսկողություն Բանկի ներքին իրավական ակտերի, այլ որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան,
  • Սպասարկող մասնագետներին չեկային գրքույկներով և խիստ հաշվառման բլանկներով ապահովում,
  • Սպասարկող մասնագետների համար սահմանված չափաքանակը գերազանցող գումարների ընդունում և փաթեթավորում,
  • Բանկի ներքին իրավական ակտերի, այլ որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան գործառնական օրվա վերջում մասնաճյուղի դրամարկղի ստուգում, վերջնական մնացորդի դուրս բերում, դրամապահոցի պատշաճ ձևով հանձնում պահպանության մարմիններին,
  • Բանկի ներքին իրավական ակտերի, այլ որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան մասնաճյուղի կառուցվածքային ստորաբաժանումներից և հաճախորդներից տարբեր տեսակի արժեքների ի պահ ընդունում և հետ հանձնում,
  • Բանկի ներքին իրավական ակտերի, այլ որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան դրամական միջոցների տրամադրման և արտարժույթի կանխիկ առքուվաճառքի իրականացում` աշխատողների կողմից սահմանաչափը գերազանցելու դեպքում,
  • Բանկի ներքին իրավական ակտերի, այլ որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան ԱԳՄ գանձման սարքերի լիցքավորման աշխատանքների կազմակերպում, պլաստիկ քարտերի սպասարկում POS տերմինալների միջոցով,
  • Փաստաթղթերի ձևավորում և արխիվացում,
  • Գլխավոր դրամապահոցի նկատմամբ հսկողություն:

Դիմիր եթե.

  • Ունես բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (3 և ավելի տարվա համապատասխան աշխատանքային փորձի առկայության դեպքում) կամ միջնակարգ կրթություն ("Արդշինբանկ" ՓԲԸ 5 տարվա համապատասխան աշխատանքային փորձի առկայության դեպքում), բարձրագույն կրթությունը նախընտրելի է,
  • Ունես վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարվա փորձ հաճախորդների սպասարկման (ներառյալ կանխիկ դրամով և արտարժույթով գործառնությունների իրականացման) ոլորտում, գանձապահի փորձը նախընտրելի է,
  • Ունես հայերեն լեզվի գերազանց իմացություն, օտար լեզուների իմացությունը ցանկալի է,
  • Ունես MS Office, LSoft կամ համանման ծրագրերի իմացություն,
  • Ունես բանկային օրենսդրություն, բանկային ծառայությունների ընդհանուր իմացություն, ՀՀ ԿԲ կանոնակարգ 9-ի գերազանց իմացություն. ՀՀ արժույթի և արտարժույթի ճանաչում, գործարար էթիկայի կանոնների իմացություն:

Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

  • Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավություն:
  • Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
  • Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավարություն:
  • Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպարտային խաղեր:
  • Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ ամսական, եռամսյակային և տարեկան բոնուսներ,ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:

Դիմելու կարգը.

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Professional skills
MS Office