Please Wait ...

554976

views

3175

job history

Industry:

Finance/Banking/Insurance

Number of Employees:

1500-2000

Type:

LLC/OJSC/CJSC

Date of Foundation:

2003

Ֆինանսական աուդիտի բաժնի աուդիտոր

Full time

Yerevan

15 October 2026

Employment term Permanent

Category Banking/credit

Job description:

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Ֆինանսական աուդիտի բաժնի աուդիտոր։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:


Ինչ պարտականություններ կունենաս դու.

  • Բանկի ֆինանսական ցուցանիշների, ակտիվների, պարտավորությունների կառուցվածքի վերլուծության իրականացում, հարկային հաշվառման և հաշվետվությունների ստուգում,
  • Կատարված ֆինանսական գործարքների, հաշվետվությունների ստուգում,
  • Գործառնությունների օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության ստուգում,
  • Բանկի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներում պլանային և ոչ պլանային ստուգումների իրականացում (որպես ստուգող խմբի անդամ, իսկ որոշ դեպքերում նաև որպես խմբի ղեկավար),
  • Ներքին աուդիտի կողմից իրականացվող ստուգումների վերաբերյալ հաշվետվությունների կազմում,
  • ՀՀ ԿԲ և Արտաքին աուդիտի պահանջների կատարման ստուգում,
  • Բանկի Խորհրդի և կոմիտեների կողմից տրված հանձնարարականների, Ներքին աուդիտի ստորաբաժանման կողմից բացահայտված խնդիրների վերացմանն ուղղված միջոցառումների պլանի կատարման, հետստուգումների իրականացում,
  • Ներքին աուդիտի ստորաբաժանման առնչվող ներքին իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում Ներքին աուդիտի ծառայության ղեկավարին,
  • Ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով վերապահված այլ գործառույթների և գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Դիմիր եթե.

  • Ունես բարձրագույն (նախընտրելի է տնտեսագիտական) կրթություն,
  • Ունես 2 տարվա աշխատանքային փորձ բանկային կամ աուդիտի ոլորտում (ֆինանսական պլանավորման, հսկողության, ֆինանսավերլուծական ոլորտում աշխատանքայն փորձը կդիտվեն որպես առավելություն),
  • Ունես CIA, ACCA, CFA սերտիֆիկատների առկայություն,
  • Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ) լեզուների իմացություն,
  • Ունես MS Office Excel - լավ, MS Office այլ ծրագրերի օգտագործողի մակարդակի իմացություն,
  • Ունես ՀՀ ԿԲ կողմից բանկի ներքին աուդիտի ղեկավարի, բանկի ներքին աուդիտի անդամի պաշտոններում աշխատելու համար տրված վկայական,
  • Ունես ՀՀՄՍ, Հաշվապահական հաշվառումը կանոնակարգող օրենքների, հարկային օրենսգրքի և ենթաօրենսդրական ակտերի իմացություն, ֆինանսա-տնտեսական գործունեության վերլուծության հմտություններ:

Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

  • Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
  • Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
  • Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
  • Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
  • Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:

Դիմելու կարգը.

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Professional skills
MS Office