Խնդրում ենք սպասել ...

Արդշինբանկ ԲԲԸ

Հայաստանի Հանրապետություն

555010

դիտում

3175

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

1500-2000

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Հիմնադրման տարեթիվ`

2003

Կիբերանվտանգության ավագ մասնագետ /Senior Cybersecurity Specialist/

Ամբողջ դրույք

Երևան

18 Հոկտեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա ՏՏ անվտանգություն/Ցանցեր

Աշխատանքի նկարագրություն՝

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Կիբերանվտանգության ավագ մասնագետ։ Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Աշխատանքային պարտականություններ
  • Կիբերանվտանգության համակարգերի (Firewall, IPS/IDS, Antivirus, EDR/XDR, Secure mail gateway, SIEM, Vulnerability Scanner, PIM/PAM, WAF) կարգաբերում և մոնիթորինգ,
  • Windows, Linux օպերացիոն համակարգերի անվտանգության պահանջների ներդրում,
  • Կոնտեյներային տեխնոլոգիաներում անվտանգության պահանջների ներդրում,
  • Տեղեկատվական ցանցում անվտանգության պահանջների ներդրում:
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն (տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
  • Վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ կիբերանվտանգության ուղղվածությամբ կամ 3 տարվա աշխատանքային փորձ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համակարգերի ադմինիստրավորման կամ ցանցերի մասնագիտացմամբ,
  • Վերլուծական հմտություններ,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (տեխնիկական):
Լրացուցիչ տեղեկություն
  • Մրցակցային բարձր աշխատավարձ,
  • Աշխատավարձի տարեկան վերանայում,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
  • Ճկուն աշխատանքային գրաֆիկ,
  • Հեռավար աշխատանքի հնարավորություն,
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
  • Բժշկական ապահովագրություն:

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:  

Մասնագիտական հմտություններ
MS Office Firewalls Հակավիրուսային ՏՏ լուծումներ