Խնդրում ենք սպասել ...

Արդշինբանկ ԲԲԸ

Հայաստանի Հանրապետություն

501759

դիտում

3072

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

1500-2000

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Հիմնադրման տարեթիվ`

2003

Իրացվելիության և շուկայական ռիսկի կառավարման ուղղության Պատասխանատու

Ամբողջ դրույք

Երևան

02 Սեպտեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա Բանկային/Վարկային

Աշխատանքի նկարագրություն՝

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Իրացվելիության և շուկայական ռիսկի կառավարման ուղղության Պատասխանատու։ Իրացվելիության և շուկայական ռիսկի կառավարման ուղղության պատասխանատուն ունի բանկի ֆինանսական ռիսկերի կառավարման մոտեցումների մշակման, ներդրման, համակարգման և վերահսկման գործընթացին մասնակցություն: Հաստիքը վերաբերվում է Բանկի իրացվելիության ռիսկի, շուկայական ռիսկերի ու ակտիվների և պասիվների կառավարմանը վերաբերվող այլ ռիսկերի կառավարմանը: Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Ինչ պարտականություններ կունենաս դու.

  • Իրացվելիության, շուկայական ռիսկերի, ակտիվների ու պասիվների կառավարման մոտեցումների մշակման, դրանց ներդրման և վերահսկման գործառույթների իրականացում,
  • Ֆինանսական ռիսկերի կառավարման ներքին իրավակյանակ ակտերի մշակում և պարբերական վերանայում,
  • Իրացվելիության, շուկայական ռիսկերի, ակտիվների ու պասիվների կառավարման գծով վերլուծությունների իրականացում, մոնիթորինգ և համապատասխան հաշվետվությունների պատրաստում բանկի ղեկավարության և Կենտրոնական բանկի համար,
  • Սթրես-թեստերի և սցենարային վերլուծությունների իրականացման կազմակերպում, համապատասխան հաշվետվությունների պատրաստում բանկի ղեկավարության և Կենտրոնական բանկի համար,
  • Ռիսկերի մոդելավորման գործիքների, մոտեցումների և մեթոդների կիրառությում,
  • Բանկի ռազմավարական ծրագրերի, ռիսկի ախորժակի կազմման և նախագծերի շրջանակներում ռիսկերի գնահատման գործընթացներին մասնակցություն,
  • Ֆինանսական շուկաների և ռիսկերի գործոնների մոնիթորինգ դրանց հիման վրա ռիսկերի զսպման մեխանիզմենրի ներդման առաջարկությունների ներկայացում,
  • Ներդրումային ռիսկերի զսպման մեխանիզմների ներդրում:

Դիմիր եթե.

  • Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական) կրթություն,
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ բանկային կամ ֆինանսական հաստատություններում, որից առնվազն 3 տարվա փորձը ռիսկերի կամ ակտիվների ու պասիվների կառավարման ուղղվածությամբ,
  • Ցանկալի է` FRM կամ CFA սերտիֆիկատ ունենալը,
  • Ֆունդամենտալ գիտելիքներ բանկային գործառնությունների և ռիսկերի կառավարման մեթոդների վերաբերյալ իմացություն,
  • Իրացվելիության ռիսկի, շուկայական ռիսկերի և ակտիվների ու պասիվների կառավարման գծով մոտեցումների իմացություն,
  • Ֆինանսական ռիսկերի գնահատման մեթոդների ու մոդելների տիրապետում, ֆինանսական գործիքների գնագոյացման մեխանիզմենրի իմացություն,
  • Սթրես-թեստավորման և սցենարային վերլուծությունների իրականացման ունակություն, ֆինանսական ռիսկերի կառավարման համակարգերի և գործիքների կիրառման փորձ,
  • Իրացվելիությանը, շուկայական ռիսկերին և ակտիվների ու պասիվների կառավարմանը վերաբերվող ՀՀ ԿԲ, Բազելյան կոմիտեի և միջազգային լավագույն փորձի պահանջների իմացություն։

Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

  • Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
  • Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
  • Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
  • Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
  • Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:

Դիմելու կարգը.

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: